ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ամսի 18-ին մեկ մարդու պես հավաքվել Երիտասարդական մետրոյի մոտ և սպասել իմ ուղերձին». Վարդան Ղուկասյան
13:00, 15.04.2024 | mamul.am
8712 | 0

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ապրիլի 18-ից մեկնարկող փողոցային պայքարին՝ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Ամեն շրջանից, գյուղից, Երևանի ամեն բակից պետք են 10 հոգի կարգազանցներ, տղաներ, աղջիկներ, ինչու չէ՝ նաև մեծիկներ, որոնք համաձայն են դառնալ կարգազանց: Ամսի 18-ին մեկ մարդու նման հավաքվել մետրո Երիտասարդականի հարևանությամբ ու սպասել իմ ուղիղ եթերին: Շատերը կասեն՝ Ղուկասյանը ՀՀ-ում չէ, մենք ի՞նչ անենք: Պատասխանեմ՝ ես ՀՀ-ում չեմ, բայց ձեր կողքին եմ: Իմ՝ էդտեղ չգտնվելը թույլ է տալիս կառավարել մի գործողություն, որը ցանկացած անձ չի կարող կատարել՝ գտնվելով երկրում: Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մեր քաղաքացիները մաքսիմում կենթարկվեն վարչական պատասխանատվության, որի տույժերը մենք կվճարենք: Միջոցառումը տևելու է կարճ, սա առաջին քայլն է լինելու՝ հասկանալու, կարողանո՞ւմ ենք եղանակ փոխել, թե՞ ոչ... Ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ցույցերի: Մենք գնում ենք խաղաղ ցույցերով իշխանափոխության՝ մոտիկ չթողնելով ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»,- ասել է Ղուկասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր