ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Դավաճանի հաշվարկը Հայոց ցեղասպանության շարունակությունն է». Հովհաննես Իշխանյան
03:06, 16.04.2024 | mamul.am
1618 | 0

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցեղասպանության ճանաչումից հրաժարված հայախոս ցեղասպանները չեն կարող և իրավունք չունեն հաշվելու ցեղասպանության զոհերի թիվը, ինչպես չի կարող այն անել Էրդողանը կամ Ալիևը։
Ասում եմ` որպես ցեղասպանության զոհերի և վերապրածների ժառանգ՝ Չերազների, Ճեպեճյանների, Խաչատրյանների, Կիրակոսյանների, Անդրեասյանների, Կարմիրլյանների կողմից։
Իմ պապերի անունին որևէ ձև Արցախը կոտորած դավաճանի կպնելը հիմք չի, քանի որ նա ևս մասնակից է Հայոց ցեղասպանությանը։
Եվ սա պիտի լինի ցեղասպանությունը ժխտելու սրանց բռնած գործընթացի, ցեղասպանության զոհերի և վերապրածների ժառանգները պիտի միասնաբար ասեն, որ դավաճանի հաշվարկը Հայոց ցեղասպանության շարունակություն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր