Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի ու Իսրայելի հարաբերությունները սկսում են նմանվել միջնադարյան ասպետների մենամարտերին, երբ հանդիպման վայրը, ժամը նախորոք հայտարարվում է, երկու կողմից վկաներ են հրավիրվում ու մենամարտը սկսվում է: Մարտի ժամանակ պահպանվում են մենամարտի բոլոր կանոնները և առաջին արյան հոսելու դեպքում միմյանցից բավարարված բաժանվում են»։ |