ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը». Ս. Հակոբյան
15:18, 15.04.2024 | mamul.am
1666 | 0

ՀՀ վարչական դատարանում վիճարկվում է Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր. ««Մայր Հայաստանի» որոշմամբ դատական հայցեր եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանզի, այսպես կոչված, երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու քվորումն ապահովված չի եղել։ Մեր պահանջն է՝ ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Երևանի քաղաքային համայնքի Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր