ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Արմեն Չիբուխչյանը և Կարեն Սարգսյանը սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»․ Մարուքյան
18:06, 15.04.2024 | mamul.am
8657 | 2

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է, իր խոսքով, Հայաստանի մեդիա տիրույթում Ադրբեջանի և Թուրքիայի շահերն սպասարկող երկու վերլուծաբանների․ «Ինչ-որ մարդիկ փորձագետի, վերլուծաբանի անվան տակ հակահայկական քարոզչություն են իրականացնում տարբեր եթերներում, յութուբյան ալիքներում։ Այս մարդիկ սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, ջատագովում են նրանց տեսակետները։ Այդ մարդկանցից է վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, ով ապրում է ԱՄՆ-ում, ալիք է բացել, վերլուծություններ է ներկայացնում՝ կիսաճշմարտության հիման վրա, մի մասն էլ սուտ է, մի մասն էլ Ադրբեջանի ու Թուրքիայի պրոպագանդան է»,- ասել է Էդմոն Մարուքյանը։ «Հաջորդ անձը հայտնի է որպես սոցիոլոգ Կարեն Սարգսյան, բնակվում է ՀՀ-ում։ Վիրավորական բառապաշարով վերլուծություններ է անում, տարբեր պաշտոնատար անձանց ինչ ասես ասում է, մեծամասնությունը սուտ է ու խաբեություն։ Օրինակ, նա իր եթերում ասում է, որ Թուրքիան Հայաստանի թշնամին չէ, Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել, թշնամին Ռուսաստանն է և հայերին շոկ է սպասվում, երբ Թուրքիան բացի Եղեռնի արխիվները»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով չսպառել հակահայկական մտքեր արտահայտող «վերլուծաբանների» եթերները։

«Արմեն Չիբուխչյանը և Կարեն Սարգսյանը սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»․ Մարուքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր