Իսրայելն իրավունք ունի պատասխանել Իրանի հարձակմանը, սակայն Մեծ Բրիտանիան կոչ է անում չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը՝ Sky News հեռուստաալիքի եթերում։ «Հույս ունենք, որ պատասխան միջոցներ չեն ձեռնարկվի, փոխարենը աշխարհի ուշադրությունը պետք է սևեռվի ՀԱՄԱՍ-ին, որը դեռ պատանդներ է պահում»,- ասել է նա։ Լրագրողը Քեմերոնին խնդրել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը պետք է հաղթի։ «Կարծում եմ՝ ժամանակն է մտածել ոչ միայն սրտով, այլև գլխով, լինել ռացիոնալ և կոշտ»,- նշել է Քեմերոնը։ |