ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Նիկոլը ***երին «պռախոդ» է տվել». Արման Ղարիբյան
04:18, 17.04.2024 | mamul.am
3342 | 1

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Ճիշտ է ասում պատգամավորը, Freedom House-ը չի որոշում, ես եմ որոշում՝ իմ երկիրը ժողովրդավար է, թե ոչ։ Ես, որ բռնության եմ ենթարկվել ոստիկանների կողմից ՌԴ դեսպանատան դիմաց ընդամենը 1 րոպե պաստառը ձեռքիս կանգնելու համար։ Ես, որ ականատես եմ եղել, թե կենտրոնի բաժնում մենթերը ոնց են 4 հոգով ծեծում մեկ այլ քաղաքացու։
Քննիչն ու դատախազը որոշել են, որ մենթերի արարքում հանցակազմ չկա, ինչպես ասում են՝ շունը շան թաթ չի կծի։ Գործը կարճել են։
Հիմա բողոք ենք ներկայացնելու դատարան։
Ինձ ոստիկանները բերման են ենթարկել նաև Սերժի ժամանակ։ Սակայն առանց բռնության ու լկտիության։ Նիկոլը մենթերին «պռախոդ» է տվել, ինչ ուզում անում են «ժողովրդավարական» Հայաստանում»:

Հատված՝ Հովհաննիսյանի խոսքից

Աղբյուրը` Արման Ղարիբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր