ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում՝ հասկանալ կանաչապատումից»․ Անի Խաչատրյան
14:06, 16.04.2024 | mamul.am
1711 | 1

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ՝ Իվա Մարությանի մասին․ «Քրիստինա Վարդանյանը եղել է կանաչապատման ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, 10000-ից ավել ծառ է տնկել՝ ճիպոտներ, որոնք չորացել են։ Քաղաքապետարանում հայտնվել է Հայկ Մարությանի կնոջ ուղեկցությամբ։ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն պարոն Բեգոյանը բազմիցս նշել է, որ Հայկ Մարությանի ժամանակ ՀՈԱԿ-ում Երևանի կանաչապատման վերաբերյալ ցուցումները տվել է Մարությանի կինը։ Տիկին Վարդանյանի երազանքն էր՝ դառնալ ՀՈԱԿ-ի տնօրեն, բայց իրավիճակ փոխվեց, քաղաքապետ փոխվեց։ Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում՝ հասկանալ կանաչապատումից»։

«Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում՝ հասկանալ կանաչապատումից»․ Անի Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր