ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Միայն Էրդողանն ու Նիկոլն են պահանջում հիշատակել 1,5 միլիոն կոտորվածների անունները». Նաիրա Զոհրաբյան
15:06, 16.04.2024 | mamul.am
1318 | 1

«Նիկոլ Փաշինյանն ինձ հանդիպած երկրորդ մարդն է, ով առաջարկում է անվանական հիշատակել մեկուկես միլիոն հայերին, առաջինն Էրդողանն էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «եթե ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք» հայտարարությանը:

«Սա նշանակում է Հայաստանի Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքական դոկտրիններից մեկը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղակիորեն թաղել: Քանի Նիկոլ Փաշինյանը կա, կասկած չունենաք, որ Էրդողանի պահանջով ապամոնտաժվելու է նաև ցեղասպանության հուշակոթող համալիրը»,- ասել է Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր