Առաջիկա օրերին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Իսրայելի վրա հարձակման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Այս նոր պատժամիջոցները և այլ միջոցներ կշարունակեն մշտական ճնշում գործադրել՝ ուղղված Իրանի ռազմական ներուժի զսպմանը և նվազեցմանը։ Սահմանափակումները կվերաբերեն Իրանի անօդաչու և հրթիռային ծրագրերին, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Իրանի պաշտպանության նախարարությանը: Վաշինգթոնն ակնկալում է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես սեփական պատժամիջոցներ կկիրառեն Թեհրանի նկատմամբ»,- ասել է Սալիվանը։ |