Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի պատասխան ռազմական գործողությունն Իրանի դեմ ամենայն հավանականությամբ իրականացվելու է հենց Իրանի տարածքում։
Իսրայելում արդեն որոշումը կայացվել է։ Ներկայում ընթանում են ԱՄՆ-ի հետ բանակացությունները, գործողության ձևաչափի փոխհամաձայնեցումը։ ԱՄՆ-ից ակնկալվում է նաև, որ միջնորդների խողովակներով իրանական կողմը տեղեկացվի իսրայելական գործողության խորհրդանշական բնույթի մասին, առանց պատասխանի ակնկալիքի»։