ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«2015-ին հենց Հռոմի Պապը եկավ Հայաստան ու սրբադասեց մեր 1.5 միլիոն անմեղ նահատակներին». Նարինե Մանուկյան
01:06, 18.04.2024 | mamul.am
1795 | 0

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լա՛վ հիշեք, անցյալն ուրացող ազգը ապագա չունի՛...
Հիշո՞ւմ եք 2015 թվականը, երբ Հռոմի Պապն եկավ Հայաստան ու սրբադասեց մեր 1.5 միլիոն անմեղ նահատակներին՝ առանց անունները հարցնելու…
Ես հիշում եմ, տատիկիս արցունքներն եմ հիշում, ոնց էր հպարտանում, իմ զգացմունքներն եմ հիշում, որ արժանապատվություն ու հարուստ պատմություն, մշակույթ ունեցող երկրում էի ապրում, ամբողջ աշխարհը մեր մասին էր խոսում այդ օրերին...
Տատիկս չկա… Լավ է, որ չկա ու չի տեսնում այս ամենը, ո՞նց էինք բացատրելու էս չբացատրվող աբսուրդը…
Ամաչում եմ. շատ.
«Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի», - Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր