ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Իշխանության են մարդիկ, որոնք պատրաստ են ջնջել ամեն ինչ»․ Լևոն Զուրաբյան
16:00, 17.04.2024 | mamul.am
1970 | 1

Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ներկայիս իրականության ֆոնին ավելի է արժևորվում Կարեն Դեմիրճյանի դերն ու կատարած գործը․ «Հայրենիքը պետք է հենվի հզոր անցյալի վրա։ Այս սկզբունքով էր ուղղորդվում Կարեն Դեմիրճյանը։ Սակայն այսօր տեղի է ունենում բոլոր սրբությունների, ավանդույթների ոչնչացում։ Իշխանության են մարդիկ, որոնց համար մինչև իրենց իշխանության գալը ոչ մի բան գոյություն չի ունեցել, պատրաստ են ամեն ինչ ջնջել՝ մեր պատմությունը, հիշողությունը, հարցականի տակ դնել ցեղասպանության փաստը»,- «Ա1 պլյուս»-ի հետ զրույցում ասել է Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր