Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կկիրառի «Օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես վետո կսահմանեմ՝ ինչպես դա անում եմ այլ օրենքների դեպքում, որոնք հակասում են Եվրոմիության ռազմավարությանը»,- ասել է Զուրաբիշվիլին։ Ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի խորհրդարանն ընդունել է վերոնշյալ օրինագիծը: |