«Մեր խնդրանքով վարույթին միացել է Արամ Վարդևանյանը»,- Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա նաև խոսեց դատարանին ներկայացվող «անակնկալի» մասին. «Ես տեղեկացա, որ ՔՊ-ականներն ասում են` դե ո՞ւր է, լուսանկարներ փոխանցեք: Մարդը գտնվում է անզատության մեջ, լուսանկարներ անելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, այնուամենայնիվ, ունենք որոշակի անակնկալներ այս հարցում, որոնք հանրությանը կներկայացնենք դատարանին ներկայացնելուց հետո: Դրանք օբյեկտիվ դիտորդի, անգամ` թերահավատների մոտ կվերացնեն կասկածները»: |