Ինչպես հայտնի է, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են 2 ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները ժամանակավոր փոխարինում են խոսքի ազատության դրսևորման համար ապօրինի անազատության մեջ գտնվող Նարեկին և Վազգենին: Այսօրվա եթերում Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանը հյուրընկալել են Անաիս Սարդարյանին և Ռուբեն Վարդազարյանին։ |