Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ապրիլի 17-ին հարված են հասցրել Ղրիմի Ջանկոյի շրջանի օդանավակայանին։ «Շնորհակալություն, մարտիկներ: Շնորհակալություն ձեր ճշգրտության համար»,- Ուկրաինայի նախագահի խոսքը մեջբերում է Krymr-ը։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն՝ գործողությունը կազմակերպելու համար։
|