ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ռուս խաղաղապահ զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանն ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Փեթեր Սթանոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Եվրոմիությունը գնահատում ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։
|