ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել
19:18, 18.04.2024 | mamul.am
8238 | 0

Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:
Ուղևորներից մեկը «Լուրերի» հետ զրույցում մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից. «Եղանակը լավ չէր, բայց թռիչքը թույլատրվեց, օդ բարձրանալուց րոպեներ անց սկսվեց. կայծակի հարվածներ, անդադար թափահարում: Երկու ժամ օդում մնալուց հետո վայրէջք կատարեցինք Աբու Դաբիի հին օդանավակայանում: Վայրէջքից հետո միայն իմացանք, որ օդանավի դիմապակին վնասվել էր»:
Հիշեցնենք՝ Դուբայ անապատային քաղաքը հեղեղվել է ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ընթացքում ամենաառատ տեղումների պատճառով։ Ավելի քան 142 մմ անձրև է տեղացել 24 ժամվա ընթացքում՝ հեղեղելով մայրուղիներն ու տները, խաթարել Դուբայի միջազգային օդանավակայանի թռիչքները, երեքշաբթի չեղարկվել են 45 ժամանող և մեկնող չվերթեր:
Մանրամասները՝ տեսանյութում:

Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր