«Հանրային հեռուստաընկերության» հաղորդավար Պետրոս Ղազարյանն արձագանքել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի մեղադրանքներին, որ «Հանրայինը», ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափում է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքները: Ղազարյանը Եսայի քահանա Արթենյանին հրավիրել է հյուր։ «Եսայի քահանա Արթենյանը ասում է, որ Հանրայինը եկեղեցականներին եթեր չի հրավիրում, օբյեկտիվ չենք։ |