Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատելու հերթական միջնորդությունը, հայտնել է նրա փաստաբաններից Անդրանիկ Մանուկյանը։ Տոնոյանը գրեթե երկուսուկես տարի է՝ կալանավորված է «անպիտան հրթիռների» գործով՝ շուրջ 4.5 միլիոն դոլար յուրացնելու համար։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն է, որ անազատության մեջ է։ Դատարանը մերժել է Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։ Ինքը՝ Դավիթ Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։ |