Ապրիլի 15-ին, ժամը 19։00-ի սահմաններում Մալխասյանց թիվ 1 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կ․ Մելքոնյանին, նրան թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը և այն վարած վարորդի ինքնությունը։ Կասկածյալը, ով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, հաշվառված է Երևան քաղաքում, սակայն բնակվում է Կոտայքի մարզում։ Քննիչներին հաջողվել է հայտնաբերել և՛ ավտոմեքենան, և՛ վարորդին։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը` 29-ամյա Արտյոմ Առաքելյանը, ձերբակալվել է։ |