ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
09:06, 19.04.2024 | mamul.am
3636 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով մեկնելու մասին։ Խնդիրը, ասում են՝ ոչ այնքան ճանապարհին դժգոհ մարդկանց դիմադրությունից խուսափելն է եղել, որքան շրջանցելը Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, որի Ոսկեպար տանող հատվածը, ըստ Փաշինյանի, Ալմա-Աթայի հռչակագրով` ադրբեջանական է։ Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի խուսափում է օգտվել դրանից: Այնպես, ինչպես օրեր առաջ Հայաստանում առաքելություն իրականացնող Եվրամիության դիտորդները Ոսկեպար մեկնելիս շրջանցել էին ճանապարհի այդ մասը` այն համարելով ադրբեջանական, ինչի մասին իմանալով՝ ոսկեպարցիները նրանց ուղղակի շշպռել ու վռնդել էին իրենց հողից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր