Հանդիպակաց երթևեկող «Մերսեդես»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
18:00, 19.04.2024 | mamul.am
3248 | 0
Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդես»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: