ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
22:48, 19.04.2024 | mamul.am
973 | 0

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,833 միավոր: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակեց:
Սա Հայաստանի 11-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Մարմնամարզիկներից ավելի վաղ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում իր մասնակցությունն ապահովել էր նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր