ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս»․ Անդրանիկ Թևանյան
02:30, 20.04.2024 | mamul.am
2009 | 0

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս

1․ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի անուններից տարածված համատեղ հայտարարությունը Տավուշի մարզի հատվածում ի օգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների գնալու մասին լեգիտիմ չէ, քանզի Մհեր Գրիգորյանը նման լիազորություններ չունի և չի կարող ունենալ։
2․ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի թաքնվել Մհեր Գրիգորյանի կամ այլ պաշտոնյայի հետևում, միևնույն է անհատական, քաղաքական ու իրավական պատասխանատվություն է կրում Տավուշի մարզին ու ամբողջ Հայաստանին հասցվելիք վնասների համար։
3. Վերը նշված հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ հայկական կողմը Տավուշի մարզում գնում է միակողմանի զիջումների, թշնամու ուղիղ նշանառության տակ են հայտնվում մեր գյուղերը, կոմունիկացիաները, տնտեսական ենթակառուցվածքները։ Հայկական կողմը դրա դիմաց ստանում է ․․․ թուղթ՝ այն հույսով, որ Ադրբեջանը գթասիրտ կգտնվի։
4․ Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է սպառնալիք դառնան մարդկանց հիմնարար իրավունքների համար, մինչդեռ փաշինյանական իշխանությունը հարվածի տակ է դրել ոչ միայն մեր երկրի այդ հատվածի, այլ նաև ամբողջ Հայաստանի անվտանգությունը՝ բավարարելով Ադրբեջանի պահանջնեը և Արցախի ճակատագրի կրկնության համար բոլոր նախադրյալները ստեղծելով։
5․ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է։ Ինքը գիտի, որ եթե Հայաստանը մնա, ապա ինքն ի վերջո դատվելու է։ Դրա համար էլ առաջնորդվում է՝ «Կա՛մ ես կլինեմ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստան չի լինի»։ Դա նշանակում է, որ մենք էլ պետք է համարժեք պասիոնարություն դրսևորենք ու հակադրվենք «Կա՛մ Հայաստանը, կա՛մ Նիկոլը» կարգախոսով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր