«Դե հենա՝ Հայաստանի կեսը տան Ադրբեջանին, կեսը՝ Թուրքիային, ասեն՝ գնացեք, կորեք»,- Կիրանցում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց բնակիչներից մեկը։ «Սա Ադրբեջանի հող չէ, որ տալիս է»,- հավելեց նա։ Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով սահմանազատման վերաբերյալ Կառավարության հայտարարությանը։ |