ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ». Թաթոյան
23:06, 20.04.2024 | mamul.am
1387 | 0

Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի [քաղաքական] հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին, ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ: Այս մասին ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջան» ու հովանավորում հայասպանությունը, ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ՝ սկսած սեփականության իրավունքից մինչև անվտանգություն:

Դեռ 2021թ. ԱԺ-ում Սյունիքի ու Գեղարքունիքի օրինակներով եմ ասել՝ ինչ հետևանքներ են առաջ գալու նման սխալ քայլերի արդյունքում»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր