ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Անգամ Լոռու մարզի հեռավոր Ալավերդին կդառնա թշնամու թիրախ». Նաիրի Հոխիկյան
00:30, 22.04.2024 | mamul.am
2207 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպեսզի ավելի լավ պատկերացնեք Տավուշի մարզից թշնամուն տարածքներ տալու իրական վտանգները, նայեք նկարում պատկերված քարտեզներին։
Առաջին քարտեզում նշված է Ադրբեջանին Նիկոլի խոստացած հատվածից մինչև Լոռու մարզի Ալավերդու շրջան եղած հեռավորությունը ուղիղ գծով՝ 26.7 կմ։ Ըստ պայմանավորվածության՝ թշնամու կանգնելիք դիրքը այդ հատվածում ամենաբարձր կետերից մեկն է, որտեղից տեսանելի են Տավուշի և Լոռու մարզերը։
Ադրբեջանի սպառազինության մեջ կան Ուկրաինայից գնված Ураган 9K57 կամ Թուրքիայից գնված Sakarya T-122 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք կարող են արագ տեղաշարժվել և կրակել մինչև 30կմ հեռավորությամբ։ Այսինքն Նիկոլի խոստացած տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում Լոռու մարզի հեռավոր Ալավերդին կդառնա թշնամու թիրախ։
Երկրորդ քարտեզում թշնամու հնարավոր դիրքից մինչև Վանաձոր եղած հեռավորությունն է ուղիղ գծով՝ 47.8 կմ։ Թշնամու հնարավոր դիրքից մինչև Վանաձոր ևս տեսանելի ու դիտարկելի է։
Ադրբեջանի սպառազինության մեջ կան Իսրայելից գնված LAR 160 և Բելառուսից գնված Polonez B200 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, Ռուսաստանից գնված Pion 2C7 203մմ տրամաչափի մեծ հզորության ինքնագնաց հրետանին, որոնք կարող են արագ տեղաշարժվել և կրակել մինչև 50կմ հեռավորությամբ։ Այսինքն Նիկոլի խոստացած տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում Լոռու մարզի հեռավոր Վանաձորը ևս կդառնա թշնամու թիրախ։
Երրորդ քարտեզում թշնամու հնարավոր դիրքից մինչև Ախթալա եղած հեռավորությունն է՝ ուղիղ գծով 17.7 կմ։
Ադրբեջանի սպառազինության մեջ կան Ռուսաստանից գնված РСЗО «Град» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք կարող են արագ տեղաշարժվել և կրակել 20-40կմ հեռավորությամբ։ Այսինքն Նիկոլի խոստացած տարածքները Ադրբեջանին հանձնելու դեպքում Լոռու մարզի Ախթալան ևս կդառնա թշնամու թիրախ։
Չորրորդ քարտեզում թշնամու ներկա դիրքից մինչև Նիկոլի խոստացած անկլավ ընկած հատվածն է՝ 2.9 կմ։ Դա մեծ հեռավորություն չէ՝ ճեղքում անելու և Հայաստանի հյուսիսը կենտրոնից կտրելու համար։
Հիմա մտածենք՝ ի՞նչ անել, որ այս վտանգները իրականություն չդառնան»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր