ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
16:18, 21.04.2024 | mamul.am
1527 | 0

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրացումը՝ կենսակերպ

Իշխանությունը, ժողովրդին ահաբեկելով պատերազմով և իրենց ձևակերպմամբ «Հանուն Հայաստանի Հանրապետության» Տավուշի գյուղերը միակողմանի թշնամուն հանձնելու աղմուկի տակ, կառավաությունը քաղեց իրենց կողմից հռչակված հերթական այսպես կոչված բարեփոխումը, ինչպես միշտ է արվել։
Վերջերս կառավարության նիստերից մեկում որոշվեց վերանայել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրական մեխանիզմը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ գյուղացիները, նախապես իմանալով, որ հաստատ կարկտահարվելու է, մշակում են հողերը, հետո ապահովագրում՝ ստանալով փոխհատուցում, ինչի հետևանքով ապահովագրական ընկերությունների շահույթն ընկնում է, ուստի այլևս չեղարկվել է կարկտահարումից ապահովագրումը, ինչը հերթական անգամ հիմնավորում է, որ օրվա իշխանություններն ընդունակ չեն որևէ ժողովրդանպաստ գործառույթ իրականացնել։
Հ․ Գ․ Այս անգամ օլիգարխների շահերի համար իշխող խմբակն ուրացավ իր հիմնական ընտրազանգվածին՝ գյուղացիներին»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր