ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ողորմելիները կանգնում, ասում են Կիզիլ Հաջիլին հայրենիք է». Վահագն Ալեքսանյան
20:18, 21.04.2024 | mamul.am
8169 | 5

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի ի էջում տեսաուղերձ է հրապարակել, որում ասում է. «Ինչպես գիտեք, Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա համարում ենք շատ դրական երևույթ:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանն ունի 29743 կմ տարածք:

Թվում է, թե սա պետք է բողոքի ցույցերի պատճառ չդառնա: Բայց մեր 5-րդ շարասյունը փորձում է դարձնել և փորձում է անել այնպես, որ տավուշեցիները անեն:

Էս մարդիկ փորձում են ասել, որ ՀՀ-ն ոչ թե 29743 կմ է, այլ չունի սուվերեն տարածք»:

ՔՊ-ականի խոսքով՝ դա չի արվում, որովհետև ընդդիմադիր խմբի ցանկությունն այն է, որ ՀՀ-ն չունենա սուվերեն տարածք:

«Բնական է, որ էս մարդիկ դա անում են հենց էս նպատակի համար: Քոչարյանն իր ասուլիսներից մեկում ասել է, որ ինքն այդքան էլ դեմ չէ, որ Հայաստանը մտնի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմ և իրենց ցանկացած գորրծողություն միտված է դրան»,- նշեց Ալեքսանյանը:

Նա հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը բխում է Հայաստանի պետական շահերից: Դա իրենից ենթադրում է շփման գծի փոփոխություն պետական սահմանով:

«Ես Տավուշում շատ եմ ապրել, բայց դաշնակցությանը, Քոչարյանի աջակիցներին էնտեղ չեմ հիշում: Տավուշը դաշնակցության համար եղել է գրպանները լցնելու թիվ 1, 2, 3 հորիզոնականներում, որովհետև Տավուշում են ՀՀ անտառների մեծ մասը և Հայանտառն էլ մշտապես եղել է Դաշնակցության տնօրինության տակ և անգամ որպես պատգամավորի թեկնածու ՀՅԴ-ն առաջարկում էր Տավուշի անտառտնտեսությունների դաշնակցական ղեկավարներին: Իրենք Տավուշը հիշել են, երբ պետք է եղել ապօրինի անտառահատում անել: Հիմա թևավորվել, գնացել ու ուզում են թույլ չտալ սահմանագծում իրականացնել: Սահամանգծումը բխում է միայն տավուշցիների շահերից: Տարատեսակ ողորմելիները, որ կանգնում ու ասում են Կիզիլ Հաջիլին հայրենիք է և պետք է պաշտպանել, ես զարմանում եմ»,- շարունակեց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր