ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«ՀՀ իշխանությունն ուղիղ պարտավորություն ունի՝ ազատելու մեր հայերնակիցներին Բաքվի հետապնդումներից». Թաթոյան
23:18, 21.04.2024 | mamul.am
1277 | 0

«Ադրբեջանական իշխանության կողմից Արցախի առաջնորդների, հանրային-պետական գործիչների, ինչպես նաև զինվորականների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են:

Ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, վրեժի շարժառիթով, իբր, ցույց տալ սեփական թվացյալ առավելությունները երկու ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու և մեր ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին:
Ուստի, պարզից էլ պարզ է, որ ադրբեջանական իշխանություններից սպասել որևէ արդարացիություն, պարզապես անիմաստ է:
Այս պայմաններում ապրիլի 5-ից (արդեն 15 օր) Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլը պայքար է` աշխարհի ուշադրությունը հրավիրելու կատարվող բացարձակ անօրինական գործընթացի վրա և հասնելու բոլոր գերիների ու պատանդների ազատ արձակման։
Սա միայն անձերի հարց չէ, սա մեր երկրի, մեր արժանապատվության հարցն է։

Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անդադար գործելու, անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր