«Ադրբեջանական իշխանության կողմից Արցախի առաջնորդների, հանրային-պետական գործիչների, ինչպես նաև զինվորականների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են: Ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, վրեժի շարժառիթով, իբր, ցույց տալ սեփական թվացյալ առավելությունները երկու ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու և մեր ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին: Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անդադար գործելու, անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար»։ |