ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Որևէ ականի հեռացումն ուղղակի պետական դավաճանություն է». Մանախ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
00:36, 22.04.2024 | mamul.am
2721 | 0

Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը տեսաուղերձով զգուշացնում է` Ոսկեպարի, Կիրանցի հատվածի ականազերծումը ոչ թե խնդիր, այլ աղետ է դառնալու:

«Եկող շաբաթ Հաագայի դատարանը որոշում է կայացնելու Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ: Բա որ հանկարծ հրաշքով դատարանը հայամետ որոշում կայացնի, իրավիճակ է փոխվելու: Իսկ դու, այ վարչապետ կոչվող դավաճան, հապճեպ քանդում ես պաշտպանական բնագիծը: Բոլոր նրանք, ովքեր կենթարկվեն ականազերծման հրամանին, հանցագործ են ու հանցակից»,- իր ուղիղ եթերում հայտարարեց նա: «Որևէ ականի հեռացումն ուղղակի պետական դավաճանություն է: Հրաժավեք պաշտոնից, կոչումից, բայց մի գնացեք էդ հրամանի իրականացմանը: Թուրքը հենց այդ հատվածն է ուզում, որովհետև այդտեղով երբեք չի կարողացել մարտական խնդիր իրականացնել»,- զգուշացրեց զինվորականը:

«Որևէ ականի հեռացումն ուղղակի պետական դավաճանություն է». Մանախ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր