Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը տեսաուղերձով զգուշացնում է` Ոսկեպարի, Կիրանցի հատվածի ականազերծումը ոչ թե խնդիր, այլ աղետ է դառնալու: «Եկող շաբաթ Հաագայի դատարանը որոշում է կայացնելու Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ: Բա որ հանկարծ հրաշքով դատարանը հայամետ որոշում կայացնի, իրավիճակ է փոխվելու: Իսկ դու, այ վարչապետ կոչվող դավաճան, հապճեպ քանդում ես պաշտպանական բնագիծը: Բոլոր նրանք, ովքեր կենթարկվեն ականազերծման հրամանին, հանցագործ են ու հանցակից»,- իր ուղիղ եթերում հայտարարեց նա: «Որևէ ականի հեռացումն ուղղակի պետական դավաճանություն է: Հրաժավեք պաշտոնից, կոչումից, բայց մի գնացեք էդ հրամանի իրականացմանը: Թուրքը հենց այդ հատվածն է ուզում, որովհետև այդտեղով երբեք չի կարողացել մարտական խնդիր իրականացնել»,- զգուշացրեց զինվորականը: |