ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Եթե քաջություն ունեն, թող համենան, երես առ երես խոսենք»․ Բագրատ Սրբազան
10:48, 22.04.2024 | mamul.am
1228 | 0

«Ժողովուրդը վճռական է, աննահանջ, ամբողջ գիշեր այստեղ են անցկացրել»,- լրագրողներին հայտնել է Բագրատ Սրբազանը, ով լուսացրել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած բնակիչների հետ։ Անդրադառնալով իրեն թիրախավորողներին՝ ասել է․ «Եթե քաջություն ունեն, թող համենան, երես առ երես խոսենք»։ Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ պատրաստվում են իրեն կալանավորել, պատասխանել է․ «Ես ճգնությունից չեմ վախենում, անկախ նրանից՝ ինչ կանեն, չեն անի, կապ չունի, այս պայքարը հանուն հայրենիքի ու հանուն ճշմարտության է։ Այստեղ մեծ սուտ է խոսվել, խաբել են ժողովրդին։ 2021 թվականին եկել, այս մարդկանց քվեները գողացել է՝ չասելով, թե ինչ է այստեղ տեղի ունենալու, 2024-ին եկել, պատերազմով ահաբեկել է»,- նշել է Տավուշի թեմի առաջնորդը:

«Այս պայքարը հանուն հայրենիքի ու հանուն ճշմարտության է»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր