ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Նիկոլն ու նրա պոպուլիզմը պետք է մերժվեն, բայց ոչ երբեք` նոր պոպուլիզմի միջոցով». Սուրեն Սուրենյանց
02:18, 23.04.2024 | mamul.am
1379 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական լուծումներն անհրաժեշտաբար պետք է բխեն ռեալիզմից, իրողություններից:
Չի կարելի ժողովրդին «կերակրել» այն խոսույթով, որ օրվա իշխանությանը հեռացնելուց հետո, բոլոր խնդիրները լուծվելու են ինքնաբերաբար։ Ավելին, կարծում եմ, որ ժողովորդի մոտ պետք է արմատավորել այն ճշմարտությունը, որ ներկա և ապագա Հայաստանը երբեք այլևս չի լինելու այն, ինչ կար մինչև 2018-ի իրադարձությունները և 2020-ի 44-օրյա պատերազմը:
Նիկոլն ու նրա պոպուլիզմը պետք է մերժվեն, բայց ոչ երբեք նոր պոպուլիզմի միջոցով: Դա կործանարար կլինի Հայաստանի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր