Ոսկեպարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ «Թույլ եք տալիս, որ թուրքը գա, եկեղեցին պղծի՞»,- ասաց քաղաքացին՝ դիմելով ականազերծման աշխատանքները վերահսկող ոստիկանին։ «Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք»,- շարունակեց նա: «Ոստիկանությունն աշխատանքերը դադարեցնելու լիազորություն չունի, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում»,- պատասխանեց ոստիկանը։ |