ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Իշխանությունը ոտքի է հանել իր քարոզիչներին, աջուձախ ստեր են տարածում»․ Նաիրի Հոխիկյան
15:54, 22.04.2024 | mamul.am
2504 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի մարզերը աստիճանաբար ակտիվանում են, ինչը ակնհայտորեն առաջացրել է Նիկոլի ավազակախմբի խուճապը։ Դա է պատճառը, որ իշխանությունը ոտքի է հանել իր բորենի քարոզիչներին և աջուձախ ստեր են տարածում։ Երկու վախը մի մահ է իշխանության համար։

Մեր պայքարը առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և գլխավորությամբ։

Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու գիշեր-ցերեկ կանգնած են այնտեղ։ Բազմաթիվ վայրերում մարդիկ պատրաստ են հենց իրենց տեղերում սկսել բողոքի գործողություններ՝ շարժումը տարածելով երկրով մեկ։

Սա ոչ կուսակցական, ոչ էլ ինչ-որ անձի պայքար է, ժողովուրդ ջան։ Սա երկիր հանձնելը կանխելու համար է, Նիկոլին կանգնեցնելու համար է, ինչը լավ են հասկանում նաև ոստիկաններից շատերը և իրենց որոշ քայլերով ցույց են տալիս, որ մեզ հետ են։

Սիրելի հայրենակիցներ, համարձակորեն շարունակենք մեր բողոքի ու անհնազանդության գործողությունները՝ հանուն հայրենիքի, հանուն Տավուշի և հանուն մեր երեխաների անվտանգության։

Մեր պայքարը ազնիվ է, օրինական է, հայրենիքի համար է, յուրաքանչյուր Հայաստանցու խաղաղ և անվտանգ ապագայի համար է։

Համարձակ եղիր, մերժիր գժին․․․»

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր