Տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում են ոչ միայն համահեղինակները, այլև գրքով հետաքրքրված անձիք։ Գրքի համահեղինակ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց, որ գրքում ոչ միայն մանրամասն ներկայացվում է Թուրքիա պետության ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլև դրա վարած տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները։ «Այս պահին աշխարհում գոյություն ունեցող ամենաարդիական գիրքն է, քանի որ ներառում է հանրապետության հիմնադրումից մինչև 2023թ-ի ավարտն ընկած ժամակահատվածը։ 100 տարի և նույնիսկ ավելի, քանի որ նախընթաց շրջանն էլ ենք ներառում, որը գաղափարական հիմք ունի։ Այն հնարավորություն է տալիս հասկանալ այսօրվա Թուրքիայի վարած բազմաթիվ առանձնահատկություններ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում»,- ասաց Գեղամյանը։ Ըստ թյուրքագետի՝ գրքին ծանոթանալուց հետո որևէ մեկը դժվարություն չի ունենա կանխատեսելու Թուրքիայի քայլերը, որոնք այսօր ուղղված են Հայաստանի դեմ։ |