Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման և արդյունքին ուղղված նպատակադրման վրա, հայտարարել Է Ադրբեջանի նախագահը: Կողմերն այսօր ոչ միայն խոշոր տրանսպորտային նախագծեր են իրականացնում, ակտիվորեն մասնակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, այլև համագործակցում են տնտեսական, քաղաքական, էներգետիկ, ինչպես նաև հումանիտար ոլորտներում, նշել Է Ալիևը: Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանում գոյություն ունի ադրբեջանա-ռուսական սահմանն Ադրբեջանի և Իրանի սահմանին կապող երկաթուղի: |