ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Ալիևը Պուտինին ասել է, որ Տավուշից հետո Հայաստանի հետ քննարկելու է Վարդենիսի գյուղերը դատարկելու և ադրբեջանցիներին վերադարձնելու հարցը». Հոխիկյան
00:18, 23.04.2024 | mamul.am
33145 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։
Իլհամ Ալիևը պատմել է Հայաստանի հետ ընթացող բանակությունների և առաջնագծի վիճակի մասին՝ նշելով, որ խոսք չկա Ադրբեջանի կողմից որևէ տարածք վերադարձնելու մասին, ինչքան էլ որ դրանք ԽՍՀՄ տարիներին մտած լինեն Հայաստանի կազմի մեջ։
Ալիևը մտահոգություն է հայտնել հայերի կողմից Տավուշում դիմադրության առումով՝ նշելով, թե առաջիկա օրերին մարդկանց զայրույթը կանցնի, և Նիկոլը կկարողանա կատարել խոստումը, հանձնել Տավուշի տարածքները։
Միաժամանակ, Իլհամ Ալիևը ասել է, որ Տավուշի սահմանին զորքերի վերատեղակայումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն կա հաջորդը իրականացնել Գեղարքունիքի սահմանին, հատկապես Վարդենիսի դիրքերում, որտեղ, ըստ Ալիևի, հայերը մտել են Ադրբեջանի տարածք։
Ըստ Ալիևի՝ Նիկոլը խոստացել է առաջիկա օրերին Վարդենիսի դիրքերից հանել հայկական զինված ուժերի որոշ ջոկատներ։
Ալիևը ասել է, որ Վարդենիսի շրջանում 10-ից ավելի գյուղեր ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ, և հայերի ճնշման տակ ադրբեջանցիները 1990-ականներին լքել են այդ վայրերը։ Հետևաբար Տավուշից հետո ինքը Հայաստանի հետ քննարկելու է Վարդենիսի գյուղերը դատարկելու և ադրբեջանցիներին վերադարձնելու հարցը՝ Վարդենիս քաղաքն անվանելով պատմական ադրբեջանական տարածք, որը, Տավուշի օրինակով, իրենք պահանջելու են հայերից։
Հայաստանի հետ հարաբերությունների մասին Ալիևի խոսքի ամբողջ ընթացքում Պուտինը լուռ լսել ու ժպտացել է»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր