ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Հայաստանը ոչինչ չի ստանում․ իսկ ի՞նչ է ստանում Նիկոլ Փաշինյանը». Սևակ Հակոբյան
02:24, 24.04.2024 | mamul.am
1849 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս հանձնումներից և ոչ մի փուլում Հայաստանը ոչինչ չի ստանում․ իսկ ի՞նչ է ստանում Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցը ինձ շատ է հետաքրքրում 44-օրյա պատերազմից ի վեր․ ի՞նչ է ամեն փուլում ստացել ու ստանում Նիկոլ Փաշինյանը։ Դժվար թե ինքն էլ հանձներ անձնական հույսի դիմաց․ կարո՞ղ է տակը չոր թիվ կա։ Այս հանձնող բրիգադը ի վերջո կգնա, վստահ եմ, իսկ ի՞նչ է լինելու նրանցից հետո եկողների հետ, հաջորդը չի կարող, չէ՞, իշխանությունը կազմակերպել Նիկոլի գծած էս ռամկաների մեջ․ ինչքա՞ն ջանք, ռեսուրս, ժամանակ է պետք փոխելու համար, էդ ռամկաներից դուրս գալու, մեր պետական սահմանը, մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու համար»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր