Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս հանձնումներից և ոչ մի փուլում Հայաստանը ոչինչ չի ստանում․ իսկ ի՞նչ է ստանում Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցը ինձ շատ է հետաքրքրում 44-օրյա պատերազմից ի վեր․ ի՞նչ է ամեն փուլում ստացել ու ստանում Նիկոլ Փաշինյանը։ Դժվար թե ինքն էլ հանձներ անձնական հույսի դիմաց․ կարո՞ղ է տակը չոր թիվ կա։ Այս հանձնող բրիգադը ի վերջո կգնա, վստահ եմ, իսկ ի՞նչ է լինելու նրանցից հետո եկողների հետ, հաջորդը չի կարող, չէ՞, իշխանությունը կազմակերպել Նիկոլի գծած էս ռամկաների մեջ․ ինչքա՞ն ջանք, ռեսուրս, ժամանակ է պետք փոխելու համար, էդ ռամկաներից դուրս գալու, մեր պետական սահմանը, մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու համար»: |