ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Տավուշից տեղեկություններ կան, որ զինված ուժերի վերատեղակայում է տեղի ունենում»․ Արթուր Խաչատրյան
14:54, 23.04.2024 | mamul.am
2522 | 0

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության նախագիծը։
Գլխավոր զեկուցող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր խոսքում ասաց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովին ոչ ոք իրավունք չի տվել որոշում կայացնելու, թե ՀՀ սահմանը որտեղով է անցնում․ «Տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։ Տավուշից տեղեկություններ ենք ստանում , որ զինված ուժերի վերատեղակայում է տեղի ունենում, ինչի՞ հիման վրա»,- նշեց նա՝ ներկայացնելով իրենց առաջարկած հայտարարության բովանդակությունը․ «Առաջարկում ենք ընդունել ԱԺ հայտարարություն, որտեղ հստակ նշում ենք, թե ինչ հիմքերով պետք է սահմանազատումը տեղի ունենա, դրանք են՝ միջազգային փաստաթղթերը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, Վիեննայի կոնվենցիան, Հելսինկյան եզրափակիչ ակտը, որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակված փաստաթուղթը՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ։ Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է կատարվեն ամբողջ պարագծով՝ հիմք ընդունելով 1993-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ եղած սահմանները»,-հավելեց Խաչատրյանը։

«Տավուշից տեղեկություններ կան, որ զինված ուժերի վերատեղակայում է տեղի ունենում»․ Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր