ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց նրան տեղեկություն, ըստ որի՝ Տավուշում զինված ուժերի վերատեղակայում է տեղի ունենում: Խաչատրյանը պատասխանեց՝ լրատվամիջոցներից. Բագրատ Սրբազանն է հայտնել այդ մասին: «Զարմանալի է, որ ԶՈՒ մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պետք է իմանանք»,- արձագանքեց Դավոյանը: Խաչատրյանը պատասխանեց. «Եկեղեցին շատ ավելի վստահելի է, քան այսօրվա իշխանությունը՝ իր ողջ քարոզչամեքենայով ու ֆեյքերի ֆաբրիկայով... Եթե հղում եք կատարում ՊՆ-ին, հիշեցնեմ՝ «հաղթելու ենք», «դագդիգագան նահանջներ», էդ բոլոր ստերը որ ստեղից գրեմ, կհասնի Բաղանիս»: |