ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Էդ ստերը որ գրենք՝ «հաղթելու ենք», «դագդիգագան նահանջ», ստեղից Բաղանիս կհասնի». Արթուր Խաչատրյան
15:36, 23.04.2024 | mamul.am
1814 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց նրան տեղեկություն, ըստ որի՝ Տավուշում զինված ուժերի վերատեղակայում է տեղի ունենում: Խաչատրյանը պատասխանեց՝ լրատվամիջոցներից. Բագրատ Սրբազանն է հայտնել այդ մասին: «Զարմանալի է, որ ԶՈՒ մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պետք է իմանանք»,- արձագանքեց Դավոյանը: Խաչատրյանը պատասխանեց. «Եկեղեցին շատ ավելի վստահելի է, քան այսօրվա իշխանությունը՝ իր ողջ քարոզչամեքենայով ու ֆեյքերի ֆաբրիկայով... Եթե հղում եք կատարում ՊՆ-ին, հիշեցնեմ՝ «հաղթելու ենք», «դագդիգագան նահանջներ», էդ բոլոր ստերը որ ստեղից գրեմ, կհասնի Բաղանիս»:

«Էդ ստերը որ գրենք՝ «հաղթելու ենք», «դագդիգագան նահանջ», ստեղից Բաղանիս կհասնի». Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր