Հայտնի բժիշկ, բգթ Արայիկ Ղարիբյանը, ով նախկինում զինվորական բժիշկ էր, այսօր` Երևանի հայտնի ԲԿ-ներից մեկի փոխտնօրենը, հրապարակավ հանդիմանել է զինակից երկրապահներին ու ԵԿՄ-ին` վայր դնելով իր ԵԿՄ անդամատոմսը․ «Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին` ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,- սոցցանցի իր էջում գրել է բժիշկը: |