Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում: Բայց շատերը կշարունակեն առանց մտածելու կրկնել նիկոլաթուրքական քարոզչությունը, թե «44-օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև խրամատ չկար և 80-ականների զենք էր»։ «Սահմանապահներ են կանգնելու» քարոզչական թեզի վերաբերյալ․ ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են։ 2018-ից այս կողմ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը միայն ու միայն ուժեղացել է ու ընդլայնվել։ Իրենց սահմանապահները մասնակցել են և՛ քառօրյա պատերազմին, և 44-օրյա պատերազմին, և դրանից հետո եղած այլ գործողություններին։ Իսկ Հայաստանի սահմանապահ ծառայությունը տարուց ավելի է՝ հրամանատար էլ չունի...»։ |