ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք` Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: |